«Երբ որոշ երկրներ փորձեցին «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու պատրվակով Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի տարածքով, որը, ըստ էության, կնշանակեր մասնատում և դեպի Եվրոպա իրանական միջանցքի փակում, Իրանը վճռականորեն դեմ արտահայտվեց այդ ծրագրին և խափանեց դրա իրականացումը»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։                
 

Մեծ բիզնես պրոյեկտ

Մեծ բիզնես պրոյեկտ
15.02.2025 | 04:59

Ղարաբաղը մեծ բիզնես պրոյեկտ էր ժամանակակից հայերի համար։ Նիկոլ Փաշինյան վերջը Ղարաբաղում, Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրամադրված 800 մլն. դոլար վարկերն ու՞մ էին հասել։ Իսկ, ովքե՞ր էին այն անձինք, որ ինչպես ինքդ խոստովանեցիր, ՀԷԿ-երը մաս- մաս վաճառել էին ադրբեջանցիներին, իսկ Հայաստանի կառավարությունից հետո կոմպենսացում էին ստացել։ Ղարաբաղը որոշ ընտանիքների համար հարստանալու, իշխանության գալու, իշխանության մնալու լավ միջոց էր։ Ավանտյուրա, որը շարունակվեց մինչև 23 թվականի սեպտեմբերը, երբ տեղի ունեցավ վերջնական հայաթափումը։

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4290

Մեկնաբանություններ